Մալթայի առաջնության փլեյ-օֆֆի հերթական խաղում «Ֆլորիանան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Համրունի» հետ։
Հայաստանի հավաքականի թեկնածու Ռումյան Հովսեփյանն ընդգրկված էր «Ֆլորիանայի» մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց 62-րդ րոպեին։
Այսպիսով, հայ ֆուտբոլիստի թիմը վաստակեց 48 միավոր և ապահովեց Մալթայի առաջնության արծաթե մեդալները՝ ամրապնդվելով երկրորդ հորիզոնականում։
Հիշեցնենք, որ Հովսեփյանը ձմռանն էր տեղափոխվել «Ֆլորիանա» և այս ընթացքում անցկացրած 12 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։