«Բավարիան» վերջին 10 խաղում առաջին պարտությունն է կրել։
Յուլիան Նագելսմանի թիմը Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում պարտվել է «Մայնցին»՝ 1-3 հաշվով։
«Մայնցի» կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Ժոնաթան Բուրկարդը, Մուսա Նյակատը և Լեանդրո Բարեյրոն, իսկ մյունխենցիների կազմում մեկ գնդակ ետ է բերել Ռոբերտ Լևանդովսկին։
Մրցաշարի նախորդ 9 տուրերում «Բավարիան» 7 հաղթանակ է տարել և երկու անգամ ոչ-ոքօ է խաղացել։
Նախորդ տուրում «Բավարիան» նվաճել է Գերմանիայի չեմպիոնությունը՝ 3-1 հաշվով հաղթելով «Բորուսիային»։
32 տուրում «Բավարիան» 75 միավոր է վաստակել։