ՌՊԼ-ի 27-րդ տուրում «Կրասնոդարը» 2-1 հաշվով հաղթեց «Ռոստովին»։
Չորրորդ րոպեին «Ռոստովին» առաջ մղեց Նիկոլայ Կոմլիչենկոն։ 14-րդ րոպեին Նիկիտա Կրիվցովը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Տանտերերի երկրորդ գոլը 16-րդ րոպեին «ծնվեց» Էդուարդ Սպերցյանից, որի մասնակցությամբ գրոհի արդյունքում հյուրերի պաշտպան Իգոր Կալինինը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Սպերցյանը վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ էր դուրս եկել խաղադաշտ և փոխարինվեց 58-րդ րոպեին։ Խորեն Բայրամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Կրասնոդարը» վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ռոստովը» 34 միավորով 8-րդ տեղում է։