VBET ՀՊԼ 30-րդ տուրի շրջանակում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հանդիպման առաջին խաղակեսում գրանցվեց միայն մեկ գնդակ․ աչքի ընկավ Մայրովիչը։
Երկրորդ խաղակեսում ևս գրանցվեց մեկ գնդակ․ 11-մետրանոց տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Մովսեսյանը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։
Այս խաղից հետո «Նոան» 34 միավորով 5-րդն է մրցաշարայաին աղյուսակում, իսկ ԲԿՄԱ-ն՝ 14 միավոր 9-րդը։