ԱՊԼ 35-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին»։
Հանդիպման 19-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Նաբի Կեյտան։
Երկրորդ խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին և լուսատախտակին հաշիվը մնաց անփոփոխ։ Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց 1-0 հաշվով։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» վաստակեց 82 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Նյուքասլը» 43 միավորով 9-րդն է։