ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է ռուսական ֆուտբոլի դեմ պատժամիջոցների մասին։
«Ռուս և բելառուս ֆուտբոլիստները չպետք է ենթարկվեն պատժամիջոցների, քանի որ նրանք մեղավոր չեն հակամարտության մեջ։ Այդ իսկ պատճառով ՈւԵՖԱ-ն ցանկանում է բարի կամք դրսևորել և գործնականում ցույց տալ, որ պատժամիջոցները մարզիկների և մարդկանց դեմ չեն։
ՈՒԵՖԱ-ի կողմից ռուսական և բելառուսական ֆուտբոլային ակումբների նկատմամբ որոշումը ապագայում կարող է հանվել։ ՈւԵՖԱ-ն շուտով կորոշի, թե արդյոք ռուսական ակումբները կկարողանան հանդես գալ եվրոպական մրցաշարերում»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Vecer-ը։
Այսօր տեղեկություն է հայտնվել, որ հաջորդ շաբաթ ՈւԵՖԱ-ն ծրագրում է դիտարկել ռուսական ակումբների և ազգային հավաքականի կարգավիճակը, ինչպես նաև իր հովանու ներքո անցկացվող մրցումներին նրանց մասնակցության հարցը։