Մոլդովայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Շերիֆը» հաղթել է «Դինամո-Ավտոյին» (3:0):
Հաղթանակի շնորհիվ ուկրաինացի մասնագետ Վերնիդուբի թիմը ժամկետից շուտ նվաճեց առաջնության ոսկե մեդալները։
Հատկանշական է, որ «Շերիֆը» դարձել է Մոլդովայի 20-ակի չեմպիոն։
Հիշեցնենք՝ այս մրցաշրջանում թիմը հանդես էր գալիս Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։