«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդ», հայտնում է Football Insider-ը:
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը շահավետ առաջարկ է արել արգենտինացի ֆուտբոլիստին։ «Նյուքասլը» պատրաստ է Դիբալային դարձնել ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։
Եթե Դիբալան համաձայնի պայմանագիր կնքել «կաչաղակների» հետ, ապա շաբաթական կստանա ավելի քան 200.000 ֆունտ (մոտ 240.000 եվրո): Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը», սակայն «Նյուքասլը» ակնկալում է հաղթել մրցավազքում:
Հիշեցնենք, որ Դիբալան թուրինյան ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում 28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցել է Իտալիայի առաջնության 25 հանդիպման, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։