Holding City Football Group-ը մոտ է իտալական C Սերիայում հանդես եկող «Պալերմոն» ձեռք բերելուն։
Սիցիլիական ակումբի նախագահ Դարիո Միրին պատրաստ է 6 միլիոն եվրոյով վաճառել ակումբի բաժնետոմսերի 80%-ը, գործարքը մոտ է ավարտին, հայտնում է Football Italia-ն։ Թիմը վերջին անգամ Ա Սերիայում խաղացել է 2016/17 մրցաշրջանում։
City Football Group-ն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 10 ակումբ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին»:
City Football Group-ն այժմ ներառում է հետևյալ ակումբները՝
Մանչեսթեր Սիթի (Անգլիա),
Ժիրոնա (Իսպանիա),
Տրուա (Ֆրանսիա),
Լոմել (Բելգիա),
ՆԱԿ Բրեդա (Նիդեռլանդներ),
Նյու Յորք Սիթի (ԱՄՆ),
Մոնտեվիդեո Սիթի Տորկե (Ուրուգվայ),
Մելբուրն Սիթի (Ավստրալիա),
Մումբաի Սիթի (Հնդկաստան),
Սիչուան (Չինաստան),
Յոկոհամա Մարինոս (Ճապոնիա):
Իսկ ահա Բոլիվիան ներկայացնող Բոլիվարը համարվում է City Football Group-ի գործընկեր-ակումբը։