«Հարթլպուլի» կիսապաշտպան Մարկ Շելթոնը արտասովոր վնասվածքի պատճառով չի մասնակցի Լիգա 2-ի (չորրորդ դիվիզիոն) 45-րդ տուրի «Սքանթորփ Յունայթեդի» դեմ խաղին:
Ինչպես հայտնում է BBC-ն, խաղի նախօրեին ֆուտբոլիստը մաքրել է ականջները, ինչի արդյունքում դրանցից մեկի մեջ բամբակ է մնացել։
«Շելթոնը հիվանդանոցում է։ Նա չի կարողանում վեր կենալ, գլխապտույտ ունի»,- միջադեպը մեկնաբանել է «Հարթլպուլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Լին։
Նախատեսված հանդիպումը կկայանա այս հանգստյան օրերին: