Marca-ն գրում է «Բարսելոնայի» նոր տրանսֆերային նպատակի մասին։
Էրլինգ Հոլանդը չափազանց թանկ է թիմի համար։ Լևանդովսկու հետ գործարք կնքելու հնարավորությունը նույնպես շատ քիչ է: «Բավարիան» չի ցանկանում բաց թողնել իր ֆուտբոլիստին։
«Բարսելոնայի» ղեկավարությունն աստիճանաբար անցում է կատարում դեպի Լուկակուի տրանսֆերը. դիտարկվում է վարձակալության տարբերակը։
«Չելսին» իր հերթին կցանկանար վաճառել ֆուտբոլիստին. ընդ որում, թեկնածուների թվում է նաև «Ինտերը», սակայն ոչ ոք չի ցանկանում նույնիսկ 100 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ Լոնդոնցիները խաղացողի տրանսֆերը գնել են ամռանը՝ 113 միլիոն եվրոյով։