«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին այն բանից հետո, երբ «Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը Յուրգեն Կլոպի հետ։
Գվարդիոլայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
«Յուրաքանչյուրն ունի իր իրավիճակը. եթե մենք որոշել ենք մնալ, դա պայմանավորված է նրանով, որ մենք համատեղ որոշում ենք կայացնում ակումբի հետ, այլ ոչ թե այն պատճառով, որ իմ գործընկերը երկարաձգում է պայմանագիրը։
Իմ ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում ես մրցակիցներ եմ ունեցել։ Կարծում եմ՝ Կլոպի պայմանագրի երկարաձգումը լավ նորություն է Պրեմիեր լիգայի համար։
Հիմա ինձ ավելի շատ անհանգստացնում է մրցաշրջանի ավարտը։ Դրանից հետո մենք ժամանակ կունենանք մտածելու։ Կարծում եմ՝ մեկ տարին բավական է։ Ես անհավանական հարաբերություններ ունեմ ղեկավարության հետ։ Ես երջանիկ եմ և չեմ պատկերացնում ինձ ավելի լավ տեղում, քան այստեղ: Բայց միայն ես չեմ, շատ այլ բաներ կան: Այնպես որ, մենք կմտածենք այդ մասին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։