Ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին, ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Ստրասբուրգի» հետ (3-3):
Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ Այժմ նա ունի 115 գոլ ՊՍԺ-ի կազմում Լիգա 1-ում:
Այսպիսով, 23-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնությունում գոլերի քանակով մաքուր երկրորդ տեղն է զբաղեցնում ակումբի պատմության մեջ՝ գերազանցելով 113 գոլի հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչին։
Լիգա 1-ում ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Էդինսոն Կավանին է՝ 138 գոլով: