«Մանչեսթեր Յունայթեդի» հարձոկվող Մարկուս Ռեշֆորդը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Football Insider-ը, անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ «զինագործները» պատրաստ են հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել 50 միլիոն եվրո։
24-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է մանկունիանցիների կազմում իր ներկայիս կարգավիճակից, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում։ Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 12 հանդիպման։