Դոնեցկի «Շախտյորի» նորեկ Դավիթ Ներեսը կարող է այլ ակումբ տեղափոխվել։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Բենֆիկան»։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողը հայտնի դեպքերից հետո չի ցանկանում վերադառնալ Ուկրաինա։
25-ամյա Ներեսը ուկրաինական ակումբ է տեղափոխվել «Այաքսից» 2022 թվականի հունվարին։ Այս ընթացքում ֆուտբոլիստը «հանքափորների» կազմում մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։