«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տեղափոխությանը Մադրիդի «Ռեալ» շատ քիչ է մնացել։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, անգամ հայտնի է գերմանացու աշխատավարձի չափը, որը նա պետք է ստանա «Արքայական ակումբում»։ Ըստ աղբյուրի՝ Ռյուդիգերը Մադրիդում ստանալու է տարեկան ինը միլիոն եվրո, իսկ պայմանագիր կնքելու համար՝ ութ միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ամռանը ֆուտբոլիստը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ և անվճար կարող է տեղափոխվել «Ռեալ»։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։