«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը գնահատել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը ԱՊԼ-ի 37-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղում նրա խփած գոլից հետո.
«Ռոնալդուն ոգեշնչում է երկրպագուներին, նրանց ստիպում է ցավալ և աջակցել թիմին: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ տեղի կունենա Ռոնալդուի հետ Էրիկ տեն Հագի օրոք: Այդ մարզիչը բարձր և ագրեսիվ պրեսինգ է դավանում, իսկ դա Ռոնալդուի ուժեղ կողմը չէ: Մյուս կողմից, նրան ռմբարկու է անհրաժեշտ, որը կկարողանա մրցաշրջանի ընթացքում 20-25 գոլ խփել:
Ռոնալդուն ֆենոմեն է: Ֆուտբոլում նա ամեն ինչի հասել է, և դեռ ավելին: Նրա պրոֆեսիոնալիզմը երազանքներից անդին է: Ռոնալդուն բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Նա չի կորցնում հավատն իր նկատմամբ, երբ մնացած թիմը հուսալքվում է:
Երբ խոսում էի ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստների վատ տրամադրվածության մասին, Ռոնալդուին նկատի չունեի: Նա վերականգնվել է ընտանեկան ողբերգությունից հետո, որպեսզի նորից դուրս գա խաղադաշտ, չնայած կարող էր ասել, որ դեռ մի քանի շաբաթ կարող էր բացակայել: Ռոնալդուն լույսի շող է «Մանչեսթեր Յունայթեդի» համար այս վատ մրցաշրջանում»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: