«Աստոն Վիլլայի» 36-ամյա ֆուտբոլիստ Էշլի Յանգը խոստովանել է, որ դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին։
«Ես լավ մարզավիճակում եմ, ոչ մի րոպե չեմ դանդաղեցնում տեմպերը և կարող եմ շարունակել աշխատել նույն ոգով։ Օրերս զրուցում էի իմ գործակալի հետ և ասացի նրան, որ կարող եմ լավ հանդես գալ մինչև 40 տարեկանը:
Բոլորին ասում եմ, որ մոտ ապագայում չեմ նախատեսում ավարտել կարիերաս։ Ինչպես ասացի, լավ մարզավիճակում եմ, կարող եմ խաղադաշտ դուրս գալ։
Այո, կարող է ավելի շատ ժամանակ պահանջվի վերականգնվելու համար, բայց հակառակ դեպքում գիտեմ, որ կարող եմ 100%-ով պատրաստ լինել։ Գիտեմ, որ կարող եմ շարունակել ելույթները, տարիքը ընդամենը թիվ է»,- Յանգի խոսքերն է մեջբերում Birmingham Live-ը։