Թեդի Շերինգհեմը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնում պետք է նշանակեր Մաուրիսիո Պոչետինոյին, այլ ոչ թե Էրիկ տեն Հագին:
«Ես կնախընտրեի Պոչետինոյին՝ միայն Պրեմիեր լիգայում ունեցած փորձի պատճառով: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը։ Դա հիշեցնում է «Մանչեսթեր Յունայթեդի» ոճը, այն ոճը, որով մենք խաղում էինք շատ տարիներ առաջ:
Ես խոստովանում եմ, որ շատ բան չգիտեմ տեն Հագի մասին: Ակնհայտ է, որ նա լավ մարզիչ է։ Բայց ակումբում հիմա խառնաշփոթ է, և շատ երկար ժամանակ կպահանջվի իրավիճակը շրջելու համար:
Տեն Հագը շատ աշխատանք կունենա անելու, և նրանից որոշ ժամանակ կպահանջվի Պրեմիեր լիգային ընտելանալու համար: Հուսանք, որ ակումբում նրան ժամանակ կտան, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչպիսին է ֆուտբոլը: Տեսնենք՝ կստանա՞ արդյոք իրեն անհրաժեշտ ժամանակը»,- ասել է մանկունիանցիների նախկին հարձակվողը Press Association-ին տված հարցազրույցում: