«Բարսելոնան» թիմի ֆուտբոլիստների համար խնջույք է կազմակերպել։ Խաղացողները հանդիպել են մայիսի 28-ին նախատեսված մարզումից հետո։
Կատալոնացիներն այսպիսով ցանկացել են բարձրացնել թիմի ոգին։ Այդ կապակցությամբ խաղացողները հավաքվել են ակումբի մարզաբազայի տարածքում, որտեղ խորոված են պատրաստել։
Հիշեցնենք, որ վերջին չորս խաղում «Բարսելոնան» կրել է երեք պարտություն։
33 տուրից հետո կատալոնացիները Լա Լիգայում 63 միավորով 2-րդն են։