Ըստ Fichajes-ի՝ Խամես Ռոդրիգեսը ցանկանում է հեռանալ Քաթարի առաջնությունից։
Ֆուտբոլիստն իր գործակալներին հանձնարարել է նոր ակումբ փնտրել։ Նա ներկայումս հանդես է գալիս «Ալ Ռայանում»։
Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված են «Աստոն Վիլան» և «Վեսթ Հեմը»: Երկու ակումբներն էլ համաձայն են կարճաժամկետ պայմանագիր կնքել կոլումբիացի ֆուտբոլիստի հետ։
Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին պտտվում Ռոդրիգեսի՝ «Ատլետիկոյում» խաղալու ցանկության մասին։