Հայտնի է դարձել այն գումարը, որը «Նապոլին» կվճարի կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիայի տրանսֆերի համար։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն՝ La Gazzetta dello Sport-ին հղում անելով, նեապոլիտանացիների համար տրանսֆերը կարժենա 10 մլն եվրո։
Իսկ ահա վրացի խաղացողի աշխատավարձը կկազմի մոտ 1 մլն եվրո։
Այժմ Կվարացխելիան հանդես է գալիս Բաթումիի «Դինամոյում»՝ «Ռուբինի» հետ պայմանագրի խզումից հետո։