«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը լուրջ վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, պաշտպանը վնասել է ծունկը և ստիպված կլինի բացակայել մի քանի շաբաթով։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում հավանաբար չի կարողանա օգնել իր թիմին։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մանկունիանցիներին մնացել է անցկացնել չորս հանդիպում։ 29-ամյա Մագուայերն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։