«Վենեցիան» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Պաոլո Ձանետիին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Վենեցիան» Ա Սերիայում միավոր չի վաստակել փետրվարի 20-ից՝ «Ջենոայի» հետ ոչ-ոքիից հետո (1-1), իսկ հաղթանակ չի տարել փետրվարի 13-ից։
Ձանետիի գլխավորությամբ «Վենեցիան» 1999/2000 մրցաշրջանից հետո առաջին անգամ վերադարձավ Ա Սերիա։
Կիրակի օրը՝ մայիսի 1-ին, «Վենեցիան» հյուրընկալվելիս կխաղա «Յուվենտուսի» հետ։