«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընդգծել է, որ «Լիվերպուլի» համար շատ կարևոր է խուսափել «Վիլյառեալին» թերագնահատելուց, փոխանցում է Daily Mail-ը:
«Վիլյառեալի համար առավելություն էր, որ «Բավարիան» և «Յուվենտուսը» թերագնահատեցին նրան, բայց դա մեզ հետ չի պատահի։
«Վիլյառեալը» ցանկանում է դուրս գալ եզրափակիչ, բայց նույնը վերաբերում է մեզ»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը։
Ակումբները միմյանց հետ կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Առաջին հանդիպումը կկայանա այսօր` «Էնֆիլդում»: