Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը։
«Պարտվելը միշտ էլ վատ է, քանի որ մենք իսկապես ոգևորված ենք Չեմպիոնների լիգայում խաղալու համար: Ամենակարևորն այն է, որ մենք երբեք զենքերը վայր չենք դնում, պայքարում ենք մինչև վերջ։ Այժմ մենք պետք է գնանք «Բեռնաբեու», և մեր երկրպագուների կարիքն ավելի շատ կլինի, քան երբևէ։ Մենք ինչ-որ կախարդական բան ենք անելու, այն է՝ հաղթելը»:
11 մետրանոցի մասին.
«Ես միշտ իմ գլխում ունեմ այն միտքը, որ երբեք չես վրիպի 11 մետրանոցից միայն այն դեպքում, երբ երբևէ իրացնես: Դա հմենտալ վստահություն է, այսքանը:
Այս խաղում մեզ պակասում էր մի փոքր՝ ամբիցիա, ճնշում, վստահություն»,- ֆրանցիացի հարձակվողի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: