«Նապոլիի» բելգիացի վինգեր Դրիս Մերտենսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը և մնալ ակումբում, Twitter-ի իր էջում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան։
Հաղորդվում է, որ նոր պայմանագրով ֆուտբոլիստը թիմում կմնա մինչև 2023 թվականը:
Նոր պայամանագրով ֆուտբոլիստն ավելի ցածր աշխատավարձ կստանա:
Նշվում է նաեւ, որ Մերտենսը ցանկանում է իր կարիերան ավարտել Նապոլիում։