Ֆրանսիացի նախկին հարձակվող Ժան Պիեռ Պապենը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Եթե նրա երազանքը Մադրիդի «Ռեալ» գնալն է, ապա Կիլիանը պետք է դա անի: Պետք չէ երազանքներիդ դեմ գնալ, ընդհակառակը, պետք է ձգտել դրանք իրականություն դարձնել։
Ես նույն բանն ասացի նրա հորն անցյալ շաբաթ։ Եթե նա ցանկանում է գնալ Մադրիդ, թող գնա։ Հակառակ դեպքում նա ամբողջ կյանքում կզղջա դրա համար»,- մեջբերում է Պապենին Eurosport-ը։
Ավելի վաղ Մբապեն նշել էր, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել։