Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» կրկնել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ամենաշատ գոլերի քանակով ռեկորդը։
Հանդիպումն ավարտվել է անգլիական թիմի հաղթանակով՝ 4։3 հաշվով։
Նախկինում 7 գոլ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչում խփվել էր 2018 թվականին, երբ «Լիվերպուլը» հաղթեց «Ռոմային» (5:2), և 1995 թվականին, երբ «Այաքսը» նույն հաշվով հաղթեց «Բավարիային»։
Պատասխան խաղը կկայանա Մադրիդում մայիսի 4-ին: