Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում երկու գոլ խփեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։ Հանդիպումն անցկացվեց Մանչեսթերում և ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով՝ 4-3 հաշվով։
Ֆրանսիացի ռմբարկուի համար այս գոլերը 8-րդ և 9-րդն էին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆում։ Բենզեման պատմության մեջ երկրորդն է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով:
Ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով 2016/17 մրցաշրջանի փլեյ-օֆֆում 10 գոլ է խփել։
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում։