«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստվում է խոսել իր ապագայի մասին Ֆրանսիայի առաջնության ավարտից հետո։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանն ավարտվելու է մայիսի 21-ին:
23-ամյա խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսին։ Մբապեն կա՛մ կմիանա «Ռեալին» անվճար, կա՛մ կմնա փարիզյան ակումբում՝ կնքելով նոր պայմանագիր՝ շաբաթական մոտ 1 միլիոն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեի ընտանիքն է ընտրություն կատարելու ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» առաջարկների միջև։