«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է նոր ակումբ փնտրել։
Ինչպես հայտնում է telegraph.co.uk-ը, ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բանակցություններ կսկսի հետաքրքրված ակումբների հետ։
Խոսքը «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենտուսի» մասին է։ Պոգբան պատրաստ է լսել բոլոր առաջարկները, և միայն դրանից հետո ընտրություն կատարել։
Կիսապաշտպանը հաջորդ ամառ կդառնա ազատ գործակալ։