Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը հայտնվել է «Սևիլիայի» հետաքրքրության կենտրոնում:
Աղբյուրի փոխանցմամբ, 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Բունդեսլիգայի ակումբները:
Դրաքսլերը 2017 թվականին է դարձել ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Վոլֆսբուրգից»՝ 36 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման և դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Դրաքսլերի և ՊՍԺ-ի միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին: