Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շարունակում է գլխավորել «Ոսկե Գնդակի» հավակնորդների ցանկն՝ ըստ Goal-ի:
Ֆրանսիացի հարձակվողն անցած ցանկում ևս առաջատարն էր:
Մեկ հորիզոնականով իր դիրքը բարելավել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը և այժմ 2-րդն է: Նա շրջանցել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդարիչը նահանջել է 7-րդ տեղը՝ 5-ից: Նրան գերազանցել են «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն:
Նշենք՝ հավակնորդների թոփ-20-յակում չեն ընդգրկվել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: