Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Այաքսի» հարձակվող Անտոնիի ծառայություններով, որով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մանչեսթեր Յունայթեդում» բրազիլացի հարձակվողը կարող է շարունակել աշխատանքը ամստերդամյան ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, որը հաջորդ ամառվանից կգլխավորի ՄՅՈՒ-ն:
22-ամյա Անտոնին 2020 թվականից հանդես է գալիս ամստերդամյան ակումբում, ուր տեղափոխվել էր բրազիլական «Սան-Պաուլուից» 15,75 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տեն Հագը կփորձի ձեռք բերել նաև «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսին, «Այաքսի» պաշտպան Յուրիեն Տիմբերին և «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսին: