Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մանրամասներ է հայտնել ՊՍԺ-ից իր հեռանալու մասին, որը նա գլխավորել է 2011-ից 2013 թվականներին։
«Ես ՊՍԺ-ում հայտնվեցի Լեոնարդոյի շնորհիվ, ում ժամանակին մարզել եմ: Ակումբն արդեն ուներ քաթարցի սեփականատերեր։ Ինձ շատ դուր եկավ այս նախագիծը:
Սկսեցինք փոխել մարզումների կառուցվածքը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստները սովորաբար ժամանում էին մարզումից կես ժամ առաջ և հեռանում էին այն ավարտվելուց կես ժամ հետո: Ակումբում աշխատանքիս երկրորդ տարում այնքան էլ գոհ չէին ինձնից։
Մի անգամ ինձ պայման դրեցին, որ եթե չհաղթեմ «Պորտուին», ինձ կհեռացնեն: Ես պատասխանեցի նրանց. «Ինչպե՞ս կարող եք ինձ նման բաներ ասել. դա խաթարում է վստահությունը»: Ես որոշեցի, որ կհեռանամ փետրվարին, նույնիսկ եթե նրանք ցանկանան երկարաձգել պայմանագիրս»,- ասել է Անչելոտին Movistar-ին տված հարցազրույցում: