Calciomercato հրատարակությունը հայտնում է, որ Թուրինի «Յուվենտուսի» թիրախում հայտնվել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։
Հարկ է նշել, որ աստղային կիսապաշտպան ձեռք բերելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ նրան հետաքրքրում են եվրոպական մի շարք թոփ-ակումբներ։ Դե Յոնգը գնահատվում է 70 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Ներկայիս թիմի կազմում հոլանդացին մասնակցել է 28 դիմակայության, խփել է 3 խփած գնդակ և կատարել նույնքան գոլային փոխանցում։