«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան արդեն խզում է բոլոր հարաբերություններն անգլիական թիմի հետ: Mirror-ը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն թիմակիցներին հայտնել է հեռանալու իր որոշման մասին և լքել թիմային չատը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պոգբան, որը հունիսին կհեռանա անգլիական թիմից ազատ խաղացողի կարգավիճակում, առաջարկ է ստացել ՊՍԺ-ից և Մադրիդի «Ռեալից»:
Նրա պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկն էլ հայտնել էր, որ Պոգբան այլևս չի խաղա այս մրցաշրջանում, քանի որ դեռւս չի վերականգնվել վնասվածքից: