«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստվում է բաժանվել թիմի միանգամից հինգ խաղացողներից, հայտնում է ESPN-ը:
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիների ճամբարը կարող են լքել Աարոն Վան-Բիսակեն, Անտոնի Մարսիալը, Ալեքս Տելեսը, Էրիկ Բային և Ֆիլ Ջոնսը։
Այս բոլոր խաղացողներն այս ամառ կարող են հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։
Նշենք, որ 34 տուրից հետո «կարմիրներն» իրենց ակտիվում ունեն 54 միավոր, իսկ թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում վեցերորդ տեղում է։