«Վիլյառեալի» կիսապաշտպան Էտյեն Կապուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ կայանալիք առաջին խաղից առաջ խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի մասին.
«Ունայ Էմերին միշտ մարտավարական նոր գաղափարներ ունի, նոր տեսլական իրավիճակի հետ կապված: Կարծում եմ՝ նա հանճար է: Նրա գլխավորությամբ ֆուտբոլիստները բացվում են:
Անհավանական է, ես 33 տարեկանում սովորեցի ֆուտբոլ խաղալ: Մարզչի անհատականությունը շատ բան է նշանակում: Էմերին օգնեց ինձ հավաքել անհրաժեշտ մարզավիճակ և ես նրան պարտական եմ»,- Կապուի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
«Լիվերպուլ»-«Վիլյառեալ» հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի ժամը 23:00-ին: