Հայտնի է՝ ինչ խոսակցություն է ընթացել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջև Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Ռայո Վալեկոնայի» դեմ խաղի ընդմիջմանը: Առաջին կեսից հետո կատալոնացիները պարտվելիս են եղել 0-1 հաշվով. խաղն այդպես էլ ավարտվել է:
Երկրորդ կեսի մեկնարկից առաջ «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն փորձել է աջակցել թիմին.
«Երկրորդ կեսում մենք պետք է այլ թիմ լինենք: Մենք ուժեղ ենք, մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Մենք չենք կարող հիմար լինել: Մենք ամեն ինչ կհաղթահարենք, մենք հիանալի թիմ ենք»,- Արաուխոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Արաուխոյին աջակցել է նաև պաշտպան Ժորդի Ալբան.
«Մենք պետք է փրկենք այս խաղը: Գնացինք»,- ասել է Ալբան:
33 տուրից հետո «Բարսելոնան» Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 63 միավոր: