Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ։
«Սասուոլոյի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին բացել է հաշիվը «Յուվենտուսի» հետ Իտալիայի առաջնության խաղում:
Նա դարձավ առաջին իտալացի խաղացողը, ով 10 գոլ է խփել Ա Սերիայի մեկ մրցաշրջանում՝ 2000 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ֆուտբոլիստների շրջանում։
Երեկ կայացած խաղից հետո Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսը» 66 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Սասուոլոն» 46 միավորով 10-րդ տեղում է: