Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի սպասելիքներով։
Թիմերը կհանդիպեն ապրիլի 26-ին Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում։
«Դա շատ դժվար հանդիպում է լինելու, բայց լավ է, որ մենք չխաղացինք այս շաբաթվա վերջին: Եթե այս գալիք շաբաթվա վերջին ապահովենք տիտղոսը, ապա շաբաթ երեկոյան մենք ժամանակ կունենանք մի փոքր տոնելու, ապա կենտրոնանալու «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի վրա:
«Քաղաքաբնակները» նույնպես պայքարում են Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, նրանք մեկ միավորով գերազանցում են «Լիվերպուլին», ավելի սթրեսային իրավիճակում են։
Ես նախընտրում եմ պատասխան խաղը տանը խաղալ. հակառակ դեպքում հնարավոր չէին լինի այնպիսի քամբեքներ, ինչպիսիք են ՊՍԺ-ի և «Չելսիի» դեմ խաղերը»,- մեջբերում է Կուրտուային Bernabeu Digital-ը: