«Բենֆիկան» հաղթել է ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգան։
Եզրափակչում պորտուգալիական թիմը ջախջախեց «Զալցբուրգին»՝ վեց անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
Լիսաբոնյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել հարձակվող Էնրիկե Պերեյրա Արաուխոն։
Մեկական գոլ խփեցին կիսապաշտպաններ Մարտիմ Նետոն, Սեր Ն’Դուրը և հարձակվող Լուիշ Սեմեդուն։