Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մասին. մարզիչը խաղացողներին հորդորել է կենտրոնանալ թիմերի ներկայի վրա։
«Մենք պետք է խաղանք մրցաշարի արքաների դեմ։ Ամեն դեպքում, դժվար է լինելու: Եթե մենք խաղանք «Ռեալի» պատմության դեմ, ուրեմն շանս չկա։
Մեզ համար սա անհավանական մարտահրավեր է։ Դա նույնն է, երբ մենք հանդիպում ենք այնպիսի ակումբների, ինչպիսիք են «Բավարիան» կամ «Բարսելոնան»:
Ես ասացի, որ մենք չենք կարող փոխել պատմությունը: Կխաղանք 11-ն ընդդեմ 11-ի և կփորձենք հաղթել»,- մեջբերում է մասնագետին RMC-ը սպորտը։