Իսպանական Fichajes-ը հայտնում է Մադրիդի «Ատլետիկոյի» հետաքրքրության մասին «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի նկատմամբ։
Ուելսցին ներառված չէ Կարլո Անչելոտիի առաջիկա ծրագրերի մեջ։
Աղբյուրը նշում է, որ Բեյլն ամռանը կհեռանա ակումբից՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Այս մրցաշրջանում Բեյլը յոթ հանդիպում է անցկացրել: Ֆուտբոլիստը մեկ գոլ է խփել և երկու դեղին քարտ ստացել։ Ուելսցին «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։