«Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մարեզի ծառայություններով, հայտնում է Footmercato-ն:
31-ամյա Մարեզը հարձակման գծում կարող է խաղալ տարբեր դիրքերում, սակայն նրա նախընտրած դիրքն աջ եզրում է, որտեղ ռոսոներիները կադրային խնդիրներ ունեն:
2021/22 մրցաշրջանում ալժիրցին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, ուստի, հավանաբար, Մարեզին հնարավոր կլինի ձեռք բերել համեմատաբար քիչ գումարով։
«Միլանը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կմրցակցի «Ռեալի», «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի հետ։