«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է բաժանվել պաշտպան Հարի Մագուայրից։ Այս մասին հայտնում է goal.com-ը:
Աղբյուրի համաձայն, «Կարմիր սատանաները» պատրաստ են ամռանը լսել իրենց ավագի վերաբերյալ առաջարկները:
Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է, որ չի կարողանա վերադարձնել այն գումարը, որը ակումբը ծախսել է «Լեսթերից» Մագուայրին ձեռք բերելու համար (80 մլն ֆունտ):