«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է վերադառնալ Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, բելգիացին ցանկանում է հանդես գալ իր նախկին թիմի՝ «Ինտերի» կազմում։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը նախատեսում է մոտ օրերս հանդիպել «ներաձուրիների» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտտայի հետ և քննարկել իր հնարավոր վերադարձը։
Միևնույն աղբյուրը նշում է, որ իտալական գրանդը չի ցանկանում այս գործարքի վրա մեծ գումար ծախսել և դիտարկում է Լուկակուին վարձակալելու տարբերակը։