«Արսենալի» կիսապաշտպան Մուհամեդ Էլ-Նենին կշարունակի ելույթները «զինագործների» կազմում։
Ինչպես տեղեկացնում է independent-ը, կողմերը համաձայնության են եկել նոր պայմանագրի կնքման շուրջ։ Ըստ աղբյուրի՝ եգիպտոսցին պատրաստ է ելույթները Լոնդոնում շարունակել նույնիսկ այն դեպքում, եթե չհամարվի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում Էլ-Նենին մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։